Ադրբեջանից տեղահանված 2 փախստական ընտանիք սեփական բնակարան եւ գույք են ստացել։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 14-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում։ Ինչպես հայտարարել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, խոսքը հանրակացարաններում տրամադրված սենյակների մասին է, որոնցից մեկը գտնվում է Աբովյանում, իսկ մյուսը՝ Երեւանի Արաբկիր թաղամասում։
Նշենք, որ համաձայն Հայաստանում գործող օրենքի՝ Ադրբեջանից 1988-1992թթ. հարկադիր տեղահանության ենթարկված ընտանիքները, որոնք ժամանակին բնակարան էին ստացել, (հիմնականում հանրակացարաններում) աստիճանաբար դառնում են այդ տարածքների սեփականատերերը։




























