«Գազպրոմը» Ուկրաինայի «Նավթոգազից» 30 մլն դոլար կանխավճար է ստացել գազի մատակարարումների դիմաց։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռուսական ընկերությանը։
«Գումարը փոխանցվել է մեր տարանցիկ հաշվեհամարին»,- ասել են «Գազպրոմում»։
Ավելի վաղ «Նավթոգազը» հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց կանխավճարն արդեն փոխանցել է «Գազպրոմին»։





























