Արեւմտյան միանգամից մի քանի խոշոր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Cosmopolitan-ը, The Locals-ը եւ այլն, ուշադրություն են դարձրել Իսպանիայի բնակչուհու Instagram-ում հրապարակված լուսանկարին: Դրանում փոքրիկ երեխա է պատկերված, բերանում՝ վառված ծխախոտ:
«Իմ փոքրիկը մեկ տարեկան է, բայց արդեն ծխում է: Սիրում եմ քեզ, դու իմ ամբողջ կյանքն ես»,- լուսանկարը մեկնաբանել է կինը:
Լուսանկարն Instagram-ում հրապարակվել է մի քանի ամիս առաջ, սակայն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել միայն հիմա: Այդ ընթացքում այն ավելի քան 3 հազար մարդ է «հավանել» եւ բազմաթիվ մեկնաբանությունների արժանացել:
Հրապարակումն Instagram-ից արդեն ջնջվել է, սակայն Google-ի որոնողական համակարգում մնացել է դրա պատճենը:
Ըստ RG-ի, ներկայում փորձում են պարզել, արդյո՞ք Instagram-ի բլոգի օգտատերը լուսանկարում պատկերված երեխայի մայրն է: Եթե պարզվի, որ այդպես է, կնոջ դեմ քրեական գործ կհարուցվի՝ երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:





























