Չիլիի Վալպարաիսո քաղաքում երկու ուսանողների են սպանել, երբ նրանք սկսել են գրաֆիտի անել բնակիչներից մեկի տան պատին եւ պաստառ սոսնձել, գրում է France 24-ը:

Նշվում է, որ 18-ամյա եւ 24-ամյա երիտասարդներին ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ սպանել է 22-ամյա տեղի բնակիչը: Վերջինս ձերբակալվել է, հաղորդում է Gazeta-ն:

Ուսանողները բողոքում էին կրթական համակարգի խնդիրների նկատմամբ իշխանությունների ոչ բավարար ուշադրության դեմ: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում այդ ակցիաների ժամանակ ավելի քան 150 հազար մարդ էր փողոց դուրս եկել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ էր օգտագործել: