Թաիլանդի հարավային Յալա նահանգում մայիսի 14-ի երեկոյան եւ մայիսի 15-ի առավոտյան որոտացած պայթյունների հետեւանքով վիրավորվել է 38 մարդ, տեղեկացնում է տեղի ոստիկանությունը։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է 23 պայթյուն։ Չարագործները գործի են դրել ինքնաշեն ռումբեր՝ նետելով դրանք մարդաշատ վայրերում։ Քանի որ պայթուցիկ սարքավորումները եղել են թույլ հզորության, իրավապահները ենթադրում են, որ չարագործների նպատակը եղել է մարդկանց շրջանում խուճապ առաջացնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ապրիլի 1-ից Թաիլանդի բանակը աստիճանաբար սկսել է դուրս բերել իր զորքերը երկրի մուսուլմանաբնակ հարավից, որտեղ գործունեություն են ծավալում անջատողականները։