ԱՄՆ Ֆլորդիայի նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում անհայտ անձինք կրակ են արձակել երեխաներ տեղափոխող դպրոցական ավտոբուսի վրա, գրում է The Florida Times-Union-ը։ Կրակահերթից վիրավորվել է 14-ամյա եւ 15-ամյա 2 աղջիկ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ ավտոբուսը երեխաներին տուն էր տեղափոխում։ Կրակահերթի պահին ավտոբուսում եղել է 30 դպրոցական։





























