Քալիֆորնիայի հարավային Նորքո քաղաքում 5 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ է առգրավվել։ Այս մասին տեղեկացնում են նահանգի իշխանությունները։

«Թմրանյութը հայտնաբերվել է բեռնատարը զննելու ժամանակ»,- հայտարարել է Նորքոյի դատախազության ներկայացուցիչը։

Los Angeles Times-ը հայտնում է, որ  կոկաինի խմբաքանակը կշռել է 158 կգ։

Թերթը չի բացառում, որ կոկաինի նման խոշոր խմբաքանակը առգրավվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։