Նեպալում ամերիկյան ռազմական ուղղաթիռի բեկորներ են գտել, որը կորել էր այդ երկրում ավերիչ երկրաշարժի զոհերի որոնողական աշխատանքների ժամանակ:
Նեպալի իշխանությունները հստակեցրել են, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերել է լեռներում որոնողական աշխատանքներ իրականացնող նեպալցի զինվորականների ջոկատը: Նախնական տվյալներով, ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են:
Ամերիկյան UH-1Y Venom տազմական ուղղաթիռի անհետանալու մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին: Ուղղաթիռում եղել է 6 դեսանտային եւ անձնակազմի երկու անդամ:





























