Վաշինգթոնի երկնքում այսուհետ արգելված է անօդաչու թռչող սարքեր բարձրացնելը։ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը զբոսաշրջիկներին ուղերձ է հղել՝ խնդրելով մայրաքաղաք այցելելիս եւ Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանից 24 կմ շառավղով հեռավորության վրա անօդաչու սարքեր չգործածել։
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը իր որոշման մեջ հիշատակում է սեպտեմբերի 11-ի իրադարձությունները՝ վկայակոչելով Կոլումբիայի շրջանում թռիչքների վրա դրված արգելքը։Այդ արգելքը վերաբերում է նաեւ անօդաչու թռչող սարքերին, գրում է «Վեդոմոստի»-ն։
Անօդաչու թռչող սարքերով անհանգստացած են նաեւ Փարիզի իշխանությունները։ Նրանց կարծիքով՝ դրանք կարող են վնաս հասցնել հուշարձաններին, թանգարաններին եւ վարչական շինություններին։





























