Եթե ԵՄ-ն պատասխանատու կերպով գնահատի իրավիճակն էներգետիկ անվտանգության ոլորտում, ապա պետք է աջակցի «Թուրքական հոսքի» շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը:
«Մենք հետաքրքրություն ենք նկատում Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի եւ տարածաշրջանի այլ երկրների կողմից: Ես կարծում եմ, որ հիմա ամենագլխավորը պրակտիկ ասպեկտները քննարկելն է՝ լոգիստիկայի եւ ֆինանսավորման տեսանկյուններից»,-ասել է Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Կարծում եմ, որ եթե ԵՄ-ն իր մոտեցումների համար հիմք ընդունի իրավիճակի պատասխանատու գնահատականները, եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումը, ապա Բրյուսելում պետք է աջակցեն այդ բանակցությունները եւ իրենց ներդրումը բերեն այդ գաղափարների իրականացմանը»,-ընդգծել է Լավրովը:





























