Հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել է շուրջ 100 մլն տարեկան սնկի մնացորդներ հայտնաբերել, որոնք վարակում են հատիկավոր բույսերին: Դա նշանակում է, որ հատիկավորները կարող էին Երկրի վրա ի հայտ գալ 45 մլն տարով ավելի վաղ, քան նախկինում էին կարծում:
Նախկինում համարվում էր, որ հատիկավորները մեր մոլորակի վրա ի հայտ են եկել շուրջ 55 մլն տարի առաջ, դինոզավրերի անհետացումից հետո: Սակայն գիտնականներին հաջողվել է Մյանմայում սաթի կտոր գտնել, որը սնկով վարակված բույսի մնացորդ էր պարունակում:
Ըստ Gazeta-ի, սաթի տարիքը գիտնականները 100 մլն տարի են գնահատել: Դա նշանակում է, որ հատիկավորները կարող էին Երկրի վրա գոյություն ունենալ դինոզավրերի գոյության ժամանակաշրջանում:



























