ԱՄՆ բնակչուհին իր երեխայի վտանգավոր հիվանդության մասին իմացել է Facebook-ի գրառումների շնորհիվ: Այս մասին գրում է The Daily Dot-ը՝ վկայակոչելով ամերիկյան հեռուստաալիքներին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ջուլի Ֆիցջերալդն իր 2 տարեկան որդու՝ Էյվերիի աչքի մեջ փոքրիկ կետեր է նկատել, սակայն ուշադրություն չի դարձրել: Բայց մի անգամ նա Facebook-ում «վիրուսային» դարձած հրապարակում է նկատել, որում նշվում էր, որ լուսանկարում նկատվող աչքերի լուսավորումը կարող է խոսել ուռուցքի գոյության մասին:
Ըստ RG-ի, վերցնելով սմարթֆոնը՝ Ջուլին լուսանկարել է որդուն, եւ լուսանկարում որդու աչքերից մեկում ճերմակ լույս է տեսել: Նա երեխային անմիջապես բուժզննման է տարել: Պարզվել է, որ փոքրիկի աչքի մակերեւույթի 75%-ը պատված է ուռուցքներով:
«Եթե մենք չիմանայինք այդ ախտանշանների մասին, քաղցկեղը կարող էր տարածվել ուղեղին եւ արյանը»,- ABC News-ի հետ զրույցում ասել է Ֆիցջերալդը: Ներկայում երեխայի վիճակը կարգավորվում է, սակայն կարող է քիմիաթերապիայի անհրաժեշտություն առաջանալ:



























