Գերմանացի գիտնականների խումբն առնետների մասնակցությամբ գիտափորձ է անցկացրել եւ պարզել, որ ճարպերի եւ ածխաջրերի հարաբերակցությունը, որը նման է կարտոֆիլի չիփսերում պարունակող ճարպերին եւ ածխաջրերին, առնետներին ավելի համեղ է թվացել, այդ պատճառով կրծողները չափից շատ են կերել այն:
Ըստ Informing-ի, գիտնականների նոր փորձին 18 առնետ է մասնակցել: Դրանց մի մասը սովորական սնունդ է ընդունել, մյուս մասը՝ ճարպերի եւ ածխաջրերի տարբեր հարաբերակցությամբ սնունդ: Պարզվել է, որ առնետները նախընտրել են 35% ճարպեր եւ 65% ածխաջրեր պարունակող սնունդը:
Այդպիսի հարաբերակցություն է նաեւ կարտոֆիլից պատրաստվող չիփսերում:



























