ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնի թաղամասերից մեկում մահացած են գտել խոշոր ամերիկյան ընկերության ղեկավարին, նրա կնոջը, 10-ամյա որդուն եւ տան աշխատակցին։ Ինչպես տեղեկացնում է CBS Local-ը, ընտանիքը բնակվում էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի տան մոտակայքում։
Հետաքննության տվյալներով՝ մայիսի 14-ին հանցագործները մտել են առանձնատուն, սպանել այնտեղ գտնվող մարդկանց եւ հետո հրդեհել տունը։ Վաշինգթոնի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ զոհերին հարվածել են դանակով, փոխանցում է Lenta-ն։
Ոստիկանության տեղեկություններով՝ զոհվել է American Iron Works ընկերության 46-ամյա ղեկավար Սավաս Սավապոլուսը, նրա 47-ամյա կինը՝ Էմի Սավապոլուսը, նրանց որդի Ֆիլիպը եւ 57-ամյա սպասուհին։




























