Նեպալի զինված ուժերը հայտնել են ԱՄՆ ծովային հետեւակին պատկանող ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված եւս 5 հոգու մարմինները հայտնաբերելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները հայտնաբերել են Հիմալայներում կործանված ուղղաթիռի 3 զոհերի դիակները, փոխանցում է Gazeta-ն։

Նեպալում փրկարարական գործողություններ իրականացնող ուղղաթիռի հետ կապը կորել էր անցյալ շաբաթ, իսկ մայիսի 15-ին հայտնաբերվել էին նրա մնացորդները։

Ուղղաթիռում գտնվում էին ԱՄՆ ծովային հետեւակային զորքերի 6 զինծառայող եւ 2 նեպալցի զինվորական։