Կոլումբիայի Կալդաս դեպարտամենտում փրկարարները ջրով հեղեղված ոսկու հանքերից մեկում գտել են 6 հանքափորի դիակներ, եւս 9 մարդ անհետ կորած է համարվում, փոխանցում է AP-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 4 զոհի մասին։ Տեղի Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով՝ կորած հանքահորներին կենդանի գտնելու շանսերը քիչ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իշխանությունների տեղեկություններով՝ միջադեպի պատճառը կարող էր լինել պայթյունը կամ հոսանքի լարումի նվազումը, ինչի հետեւանքով վնասվել են ջուր քաշող եւ հանքին թթվածին մատակարարող պոմպերը։