Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Շանհայում հանդիպման ժամանակ չինացի գործարարների հետ 2 մլրդ դոլար արժողությամբ մի շարք համաձայնագրեր է ստորագրել։

Պայմանագրերը կնքվել են ծովային նավահանգիստների, արդյունաբերական պարկերի եւ էներգետիկ սարքավորումների  շինարարության եւ զարգացման հարցով։

Հնդկաստանի վարչապետի եռօրյա այցը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ տնտեսական կապերը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։