Սալվադորի արեւմուտքում բեռնատար եւ ուղեւորատար մեքենաների բախումից առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը Սանտա Անա քաղաքում եւ բախվել ուղեւորատար մեքենային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վթարից զոհվել է 8 չափահաս եւ 6 երեխա։ 12 մարդ էլ վիրավորվել է։ Բեռնատարի վարորդը ողջ է մնացել։