Պակիստանցի գործարար, քրիստոնյա Փարվեզ Հենրի Ջիլը որոշել է պաշտպանել կրոնակիցներին արտառոց կերպով։ Նա հայտարարել է, թե այդ խնդիրն իր առջեւ Աստված է դրել, եւ նա որոշել է Կարաչի քաղաքում, որը գտնվում է իսլամական արմատականների իշխանության տակ, ահռելի խաճ կառուցել, հաղորդում է The Washington Post-ը։

14-հարկանի շենքի բարձրության խաչը կառուցվում է քաղաքի կենտրոնում, Կարաչիի քրիստոնեական գերեզմանատան դիմաց։

42,5 մետրանոց խաչն աշխարչհում ամենամեծը չէ, սակայն ռեկորդային բարձր է Ասիայի համար։ Խաչի բացմանը գործարարը մտադիր է հրավիրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթին եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։

Նշենք, որ Պակիստանում քրիստոնյաները կազմում են 180 մլն բնակչության 1,5 տոկոսը։