ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ եթե Ռամադիում գրոհայինները «գերակշռություն» են ստացել, դա չի հանգեցնի Իրաքի զորքերի պարտությանը, հայտնում է Reuters-ը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Էլիս Սմիթի խոսքով, քաղաքի կորուստը միայն ժամանակավորապես կօգնի «Իսլամական պետության» գրոհայինների քարոզչությանը, քանի որ քաղաքը ետ են նվաճելու:

«Ի վերջո, կոալիցիան կաջակցի իրաքյան զինուժին եւ ետ կգրավի քաղաքը»,- ասել է նա: