Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան վերսկսել է ավիահարվածները Եմենում ապստամբ-հուսիների դիրքերի ուղղությամբ հնգօրյա հրադադարից հետո:
Ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել երկարաձգել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ում Եմենի բանագնաց Իսմայիլ Շեյխը եւս հույս էր հայտնել, որ «լռության ռեժիմը» կերկարացվի:
Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է, սակայն հուսիների եւ կառավարամետ ուժերի միջեւ բախումներ են եղել որոշ շրջաններում: Մարդասիրական կազմակերպություններն օգտվել էին հրադադարից՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար:



























