Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է Կարաչիում ավտոբուսի հարձակման մեջ կասկածվող 4 անձանց։ Նշենք, որ միջադեպից զոհվել էր 45 մարդ, հայտնում է DAWN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի։ Հարձակման պահին ավտոբուսի մեջ կար 60 մարդ, որոնց մեծ մասը՝ իսմայիլիա կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներ։ Ոստիկանության տեղեկություններով՝ 6-8 գրոհային մոտոցիկլերով մոտեցել են ավտոբուսին եւ կրակ արձակել վերջինիս ուղղությամբ։ Այնուհետեւ նրանք մտել են ավտոբուս եւ կրակել ուղեւորների վրա։ Դրանից հետո նրանք փախել են անհայտ ուղղությամբ։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
4 կասկածյալներին ձերբակալել են սպանությունների մեջ մասնակցելու կասկածանքով։ Նրանք բոլորը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ են։





























