Արաբական Միավորված Էմիրություններում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վթարից զոհվել է 3 մարդ, եւս 56-ը վիրավորվել են, հայտնում է Khaleej Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Աբու Դաբիից 200 կմ հեռավորության վրա։ 60 ուխատավոր տեղափոխող ավտոբուսի անիվը պայթել էր, որի հետեւանքով այն կողաշրջվել էր, փոխանցում է Gazeta-ն։

Ոստիկանության տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը հոգնած է եղել երկարատեւ ճանապարհորդությունից հետո եւ մեքենան վարել է թույլատրվածից արագ։ Նրան կալանավորել են։