Սանկտ Պետերբուրգում աշակերտը մահացել է տանիքում լուսանկարվելու փորձ կատարելիս, հայտնում է rusnovosti-ն։

«Տանիքից աստիճաններով իջնելիս սանդուղքը պոկվել է։ Դպրոցականներից մեկը վայր է ընկել 5-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից մահացել»,- ասել են Քննչական կոմիտեում։

Հաղորդվում է, որ դեռահասները պարբերաբար բարձրանում էին այդ շենքի տանիքը։