Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել Մանչեսթերի հիվանդանոցներից մեկի բուժակ Վինտորինո Չուային, որը սպանել էր հիվանդներին, հաղորդում է The Guardian-ը:

Ըստ դատարանի, բուժաշխատողը թունավորման միջոցով սպանել էր երկու հիվանդի, սպանության փորձ կատարել եւս երկու տասնյակ անձանց նկատմամբ: Կալանքից հետո Չուայի տանը նամակ էր հայտնաբերվել, որում նա գրել էր, թե «հրեշտակից վերածվել է չարիքի» եւ «իր մեջ սատանա է մտել», հաղորդում է Gazeta-ն:

Ենթադրաբար, 49-ամյա Չուային կդատապարտեն ցմահ ազատազրկման: