Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին այն բանի համար, որ նա համաձայնվել է մասնակցել հեռուստատեսությամբ հեռարձակվող երաժշտական մրցույթին։ Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ին Դիարբեքիրում։ Չարագործը ներխուժել է նրա տան բակ եւ այգուց կրակել երգչուհու վրա։ Փամփուշտը վնասել է Մութլա Քայի գլուխը, փոխանցում է BBC News-ը։
Հանցագործը ձերբակալվել է, նրա ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում, փոխանցում է Lenta-ն։




























