Մեքսիիկայի Հերերո նահանգի Չիլապա քաղաքում մի քանի օրվա ընթացքում առնվազն 30 մարդ է առեւանգվել։ Այս մասին Մեքսիկայում մարդու իրավունքների պաշտպանության պետական հանձնաժողովին հայտարարել են անհետացած անձանց հարազատները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաղորդվում է, որ մարդկանց առեւանգել են այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի ջոկատները, որոնք իրենց տեղի ոստիկանություն են համարում եւ ենթադրաբար կապ ունեն տեղական ավազակային խմբավորումների հետ։

Ինչպես հայտնում է Proceso-ն, 2014թ. հուլիսի սկզբից Չիլապում անհետացել է արդեն 200 մարդ։ Այս տարածաշրջանը Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման առանցքային ուղին է։