Կամբոջայի արեւելքում խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է 16 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։

Վիետնամցի զբոսաշրջիկներ եւ այլ ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը բախվել է գործարանի բանվորներ տեղափոխող ֆուրգոնին, փոխանցում է BBC Ռուսական ծառայությունը։

Ինչպես հայտնում է AP-ն, զոհերը եղել են ֆուրգոնի ուղեւորները։

Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։