Իրկուտսկում գործարարը դուրս է նետվել մեքենայից իր առեւանգման ժամանակ։ Այդ մասին հաղորդվում է մարզային քննչական կոմիտեի կայքում։

«Մայիսի 10-ին տարբեր վնասվածքներով Իրկուտսկի հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ։ Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է մեքենայից դուրս նետվելու պատճառով։ Նրան առեւանգել էին անհայտ անձինք՝ գումար շորթելու համար»,- ասվումէ  հաղորդագրության մեջ։

Կասկածյալները փախել են, բայց հետո ձերբակալվել։