Բաքվում հաջողվել է մարել Ազադլիգ պողոտայի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհը, հաղորդում է haqqin.az-ը։

Հրդեհից զոհվածների թիվը հասել է 13-ի, մահացածներից մեկը երեխա է։ Վիրավորների փիվն անցել է 60-ից։

Ազադլիգ պողոտայի շենքը հրդեհվել էր առավոտյան։ Մահացածներից մեկը՝ միջին տարիքի տարիքի տղամարդ, թռել էր պատուհանից եւ մահացել։

Ողբերգության վայրում աշխատում է  շտապօգնության 30 բրիգադ։ Նախնական տվյալներով, հրդեհվել էր շենքի պլաստիկե երեսպատումը։