ԱՊՀ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործին եւ նշել են ԱՄՆ-ի եւ արեւմտաեվրոպական  գործընկերների հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է կազմակերպության գործադիր կոմիտեն։

Այդ մասին հիշատակվել էր նաեւ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած ԱՄՆ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ժամանակ։

«Գագաթնաժողովում հատուկ ուշադրություն էր հրավիրվել Ուկրաինայի իրավիճակին։ Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս համագործակցել այդ խնդրի շուտափույթ լուծման համար»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։