Եվրահանձնաժողովը ընդունել է Եվրամիության բանակցային խմբին Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնության շուրջ բանակցությունների համար նոր մանդատ տրամադրելու առաջարկը։ Նշենք, որ այդ համաձայնագիրը տարբերվելու է ասոցացման համաձայնագրից։ Այս մասին մայիսի 19-ին հայտնել է Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անհայտ մնալ։ Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն այսպես կոչված «ակնարկային վարժություն» են անցկացրել։
Հարցին, թե հավատում է նա արդյոք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր փաստաթուղթը տնտեսական հարցեր է պարունակելու, նա նշեց, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել եւ հետեւաբար՝ Մաքսային միության անդամ։ «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային նոր համաձայնագիրը համագործակցության բոլոր ոլորտներին չի վերաբերի»,- նշել է նա։





























