ԱՄՆ Նյու Յորք քաղաքում իրավապահները 50 մլն դոլար արժողությամբ հերոինի խմբաքանակ են առգրավել, գրում է New York Times-ը։

70 կգ քաշով խմբաքանակը ծավալով 4-րդն է ԱՄՆ-ում երբեւէ առգրավված հերոինի  խմբաքանակի մեջ։ Իրավապահները այդ գործով ձերբակալել են 2 քաղաքացու, որոնցից առգրավել են 2 մլն դոլար կանխիկ գումար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։