Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շինությունը մայիսի 19-ին ականանետային հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։ Նրա խոսքով՝ ականներից մեկը պայթել է դիվանագիտական ներկայացուցչության մուտքից 15 մ հեռավորության վրա, մյուսը ծակել է պատը եւ ընկել դեսպանատան ծառայողական շինության աշխատասենյակը։
Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, շինությանը հասցվել է նյութական վնաս։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը որակել է որպես իր դիվանագիտական ներկայացուցչության դեմ կազմակերպած ահաբեկչություն։
ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան վրա կատարած հարձակումը։





























