Առնվազն 8 մարդ է զոհվել եւս 19-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսում երկաթուղային գնացքի եւ տրակտորի բախման հետեւանքով։ Այս մասին գրում է ZeeNews-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ութթար Փրադեշ նահանգում։ 4 մարդ զոհվել է տեղում, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի ընտանիքներին 200 հազար ռուփի (3.2 հազար դոլար) փոխհատուցում են վճարելու։





























