ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքի առափնյա հատվածում 80 հազար լիտր հում նավթ է թափվել օվկիանոս, գրում է LA Times-ը։
Առափնյա ծառայությունը նավթի արտահոսքը նկատել էր տեղական ժամանակով ժամը 01։00-ին։ Նավթի օղակը ձգվում էր 6.1 կմ տրամագծով։
Վնասված նավթատարը պատկանում է Plains All American Pipeline ընկերությանը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահոսող խողովակը փակել են զանգվածային արտահոսքը կանխելու համար։ Ընկերության աշխատակիցները գնահատում են վնասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























