Ցավոք սրտի, Հայաստանի բնակիչները փնթի են։ Այս մասին մայիսի 20-ին՝ Կոտայքի մարզի եւ Սեւան քաղաքում աղբանոցների կատարելագործման համար Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի եւ դրամաշնորհի համաձայնության նախագծի քննարկման ժամանակ, խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Իհարկե շատերը պատրաստ են մեղադրել իշխանությանը՝ կենտրոնական կամ տեղական։ Սակայն մարդ պետք է նաեւ իրեն նայի։ Մեր բնակիչները փնթի են, աղբը նետում են ուր պատահի՝ մեքենայի միջից ճանապարհի վրա, մայթին քայլելիս։ Կենցաղային աղբը նույնպես կարող են տանել տնից որտեղ ասես թափել։ Ասում եմ որպես կոմունալ ծառայություններին ներսից ծանոթ մարդ»,- դժգոհեց Ավետիսյանը։





























