Մայիսի 20-ի դրությամբ Հայաստանում տարվա սկզբից գրանցվել է 1048 ավտովթար։ Այս մասին մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ավտովթարներից մահացել է 87 մարդ, վիրավորվել 1477-ը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ դրանց քանակը ավելացել է 59-ով։ Սակայն զոհերի թիվը 15-ով պակասել է։ Վիրավորների քանակը 98-ով ավելացել է։
Նորիկ Սարգսյանը նշեց, որ ավտովթարների քանակի աճը կանխատեսելի էր, եթե հաշվի ենք առնում, որ հանրապետությունում ավտոմեքենաների քանակը ամեն տարի 10 տոկոսով աճում է։




























