2014թ. քրեական հետապնդում է իրականացվել 5 քննիչների եւ 2 դատախազների դեմ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ խորհրդարանում ներկայացնելով  2014թ. աշխատանքի հաշվետվությունը։

Քննիչները կալանավորվել են կաշառք պահանջելու համար, որը, իբր, պետք է տային դատախազներին։ Ընդամենը այդ գործերով խափանման միջոց է կիրառվել 8 անձի նկատմամբ։ Գործեր են հարուցվել եւս երկու դատախազների նկատմամբ։  

«Նշված բոլոր դեպքերում գործերը հարուցվել են դատախազության ստացված տեղեկատվության շնորհիվ, որոնք ստացվել էին ոստիկանության արդյունավետ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում»,- նշել է Կոստանյանը։