2008թ. մարտի 1-ին մահացածներից յուրաքանչյուրի կյանքն առանձին արժեք է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ խորհրդարանում ներկայացնելով 2014թ. աշխատանքի հաշվետվությունը։
Մարտի 1-ին զոհվածների բոլոր հարազատներն ու մտերիմները մտահոգված են քրեական գործի ընթացքով եւ սպասում են դրա բացահայտմանը։ ««Ուստի իմ կողմից որոշում է կայացվել գործը բաժանել՝ այդ մարդկանցից յուրաքանչյուրի մահվան դեպքով։ Յուրաքանչյուր մարդու կյանքը առանձին արժեք է»,- ասել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունն ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, զոհվեցին 8 ցուցարարներ եւ ոստիկանության երկու ծառայողներ։





























