Էլեկտրաէներգիայի թանկացումը, եթե դա տեղի ունենա, վտանգ չի ներկայացնի հիվանդներին սպասարկելու առումով։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մասնավորապես բուժհաստատություններում պահանջվող ջերմաստիճանը ամեն դեպքում պահպանվելու է։ «Դրանում ոչ մի կասկած։ Հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների անխափան աշխատանքը չի տուժի»,- վստահեցրեց Մուրադյանը։

Հիշեցնենք, որ ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար։