Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված, ՀՀԿ-ից հեռացված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին հենց երեկ էլ ազատ են արձակել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Դրա եզրակացությունից հետո պարզ կլինի Պալաչի եղբոր եւ ընկերների ճակատագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության փոխանցմամբ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված, ՀՀԿ-ից հեռացված «Քինգ դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով:
Հիշեցնենք. որ Աբովյանի քաղաքապետարանի ընտրություններին առաջադրված 6 թեկնածուներից 4-ի անունը ուղղակի կամ անուղղակի կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Ամենասկզբից առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Ըստ շրջանառվող ռեղեկությունների՝ Արթուր Գեղամի Հարությունյանին Ծառուկյանը առաջադրել է, որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ Պալաչին՝ նորից Արթուր Գեղամի Հարությունյանի փոխարեն նրա օգտին քվեարկեն: Ծառուկյանի հիմանակ հակաակորդը նույն Պալաչն է՝ «Քինգ դելյուքսի» սեփականատերը: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























