6-րդ Համահայկական խաղերի հյուրերին կազատեն մուտքի վիզայի համար վճարվող տուրքերից։ Այս մասին մայիսի 21-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Խաղերը կկայանան օգոստոսի 2-13-ը։ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Երեւանում, իսկ խաղերը՝ ողջ հանրապետության տարածքում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, Աբովյանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում (Ստեփանակերտ)։ Օտարերկրյա մասնակիցների եւ հանդիսատեսների քանակը կհասնի 5 հազարի։
Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ, ինչը 7 մարզաձեւով ավել է, քան անցյալ տարի։




























