Չինաստանի հարավային եւ կենտրոնական շրջաններում տեղացած հորդառատ անրձեւներից տուժել է ավելի քան 1 մլն մարդ, զոհվել է 15-ը, եւս 7 մարդ անհետ կորած է համարվում, գրում է ՏԱՍՍ-ը՝ Չինական կենտրոնական հեռուստաընկերության հղումով։

Հունան նահանգում իշխանությունները շտապ կարգով տարհանել են 2 հազար տեղաբնակի։ Ցզյանսի նահանգում տարհանվել է 65 հազար մարդ։ Ավերվել է 1655 տուն։ Նահանգին հասցվել է 73 մլն դոլարի վնաս։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակային պայմանները կշարունակվեն մինչեւ մայիսի 22-ը։