Հայաստանի կառավարությունը կոչ է անում հանրապետության գործատուներին սիրիահայերին աշխատանքի ընդունել պարզեցված կարգով։ Այս մասին մայիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքը կօգնի լուծել ոչ այնքան նյութական խնդիրները, որքան կօգնի հաղթահարել նորեկների հոգեբանական անհարմարության զգացողությունը։ «Մեզ մոտ ժամանած հայրենակիցները ոչ միայն հոգեբանական, այլ  նաեւ բժշկական օգնության կարիք ունեն, որի պատճառը Հալեպում եւ Սիրիայի այլ վայրերում երկար ժամանակ ապրած ծանր օրերն են եղել։ Սիրիահայ երեխաների համար նույնպես հանգստի առավել հարմար պայմաններ են ստեղծվել՝ ամառային ճամբարներում, եկեղեցական հաստատություններում եւ «Արի՛ տուն» ծրագրի շրջանակներում»,- նշեց Հակոբյանը։