Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող Boeing-757 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել, գրում է haqqin.az –ը՝ վկայակոչելով «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին։ Ինքնաթիռի վայրէջքի պատճառը հիդրոհամակարգերից մեկում ճնշման անկումն է եղել։ Տուժածներ չկան։

«Նման խոտանի դեպքում թռիչքը հնարավոր էր շարունակել մինչեւ վերջնակետ, սակայն քանի որ այն հայտնաբերվել է չվերթից անմիջապես հետո, որոշում է կայացվել վերադառնալ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Անսարքության պատճառները պարզվում են։