«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում պղծել են հնագույն ուղղափառ եկեղեցին, հայտնում է Al Arabiya-ն։

Ահաբեկիչները պոկել են Սուրբ կույս Աստվածածնի եկեղեցու խաչը եւ մի քանի ժամ շարունակ մուրճերով  քանդել խորաքանդակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դրանից հետո արմատականները կատարած սրբապղծության լուսանկարները տեղադրել են ԻՊ-ին պատկանող կայքերում։