Երդվյալների դատարանը Բալթիմորի 6 ոստիկանների մեղավոր է ճանաչել աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի սպանության համար, գրում է The Baltimore Sun-ը։

Այս մասին հայտարարել է դատախազ Մերիլին Մոսբին։ Նա հավելել է, որ գործը հունիսի 2-ին քննելու է Գերագույն դատարանը, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանների պաշտպանությունը միջնորդել է գործը դատախազի իրավասություններից վերցնելու համար։