Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանը որոշում կայացրել վաղաժամ ազատ արձակել Korean Air ավիաընկերության ղեկավարի դստերը՝ Չո Խենին:

Փետրվարին նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ պահանջեց ինքնաթիռից հեռացնել բորտուղեկցորդին, որը նրան իր պահանջած ընկույզները մատուցել էր ոչ թե ափսեի վրա, այլ փաթեթավորած:

Չեն Խոն այնքան էր զայրացել, որ բարձրաձայն վիրավորել էր նրան եւ պահանջել ծնկի իջնել: Այդ պահին կինը նշյալ ավիաընկերության փոխնախագահ էր հանդիսանում:

Այս միջադեպից հետո նա լքեց իր զբաղեցրած պաշտոնը եւ ներողություն խնդրեց: