Մոսկվայի երիտասարդ բնակչուհին պատահաբար կրակել է իր իսկ գլխին՝ սելֆի անելով տրավմատիկ ատրճանակով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
21-ամյա գրասենյակային աշխատակցուհի Ելենան որոշել է նկարվել զենքով, որը աշխատանքի վայրում թողել էր անվտանգության աշխատակիցներից մեկը: Արդյունքում նա պատահաբար սեղմել է ձգանը: Աղջիկը հոսպիտալացվել է:
Իրավապահները այժմ պետք է որոշում կայացնեն քրեական գործ հարուցելու մասին:





























